Տարոն Մարգարյանի քարոզարշավի վերջին օրը

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանըասաց.«4 տարի առաջ ձեր վստահությամբ մեր թիմը ստանձնեց պատասխանատվությունը Երևան քաղաքի համար և այստեղ ենք այսօր հաշվետու լինելու ձեզ’ մեր կատարած աշխատանքների մասին»:

Տարոն Մարգարյանը նաև հավելեց, որ իրենց նոր ծրագրերը հին ծրագրերի շարունակականություն է:

Քաղաքապետը ասաց, որ Երևանում դեռևս կան խնդիրներ, որոնք պետք է գտնեն իրենց լուծումը, քանի որ 4 տարիների ընթացքում անհնար է լուծել 20 տարվա ընթացքում կուտակված խնդիրները:

«Երևանի տերը՝ երևանցին է, կենտրոն վարչական շրջանի տերը՝ կենտրոնցին է և ես վստահ եմ, որ միասին կարող ենք կառուցել ավելի բարեկարգ Երևան»,-նշեց քաղաքապետի թեկնածուն:

Նրա խոսքերով, առաջիկա 4 տարիների ընթացքում բոլորի վստահությամբ իրենք կկարողանան զարգացնել Երևանը և ավելի բարեկարգ Երևան կառուցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում