Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ
17/04/2018 18:49

Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Շնորհավորում եմ իմ ընկեր Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում ենք խորացնել համագործակցությունը և ամրապնդել մեր ժողովուրդների բարեկամությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում