Տարոն Մարգարյանը շնորհավորել է լրագրողներին` մասնագիտական տոնի կապակցությամբ

Երևանի գործող քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Զանգվածային լրատվամիջոցների սիրելի ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Ժամանակակից աշխարհում գնալով ավելի ու ավելի է կարևորվում զանգվածային լրատվամիջոցների դերը ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուր, այլև որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հզոր գործիք: Անչափ կարևոր է ձեր դերը նաև հասարակական կարծիքի ձևավորման գործում, ինչն իր հերթին լուրջ ազդակ է հանրային կյանքում կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու ու կյանքի կոչելու հարցում:

Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց մասնագիտական բարձր որակներով, քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ նպաստում են մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, արթուն միտք և անաչառ գրիչ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում