Մեկնարկել է ՀՅԴ հանրահավաքը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է Հայ Հեղափոխական Դաշնակցության վերջին հանդիպումն ընտրողների հետ Երևանի ավագանու ընտրություններից առաջ:

Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, առաջինը ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը

Վերջինս իր խոսքում նշել է, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ–ը կարողացավ իր թիմով հանդիպումներ ունենալ Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Նա նաեւ հավելել է, որ  իրենք քարոզարշավին ներգրավվել էին գրեթե ամբողջ թիմով:

«Պատրաստ ենք, որ երևանցին մայիսի 5-ին իր ձայնը տալու է Դաշնակցությանը և ձևավորվելու է ազգային միասնության Երևանը և Հայաստանը փոխող նոր քաղաքային իշխանությունը: Դաշնակցության համամասնական ցանկը ներկայացված է քաղաքական բարձրագույն մակարդակով: Ոչ մի այլ քաղաքական ուժի մոտ կուսակցության ղեկավար կազմը չէ, որ թիմը տանում է առաջ: Դաշնակցությունը միակն է, որի ցանկը ղեկավարում է Հայաստանյան կառույցի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը»,-ասել է նա:

Այնուհետև Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ցանկի երկրորդ համարին՝ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանին և երրորդ համար, ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում