Հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող նախարարությունների շենքը
18/04/2018 18:30

Նմանատիպ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շրջափակել են Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող Կառավարության մասնաշենքը, որտեղ գտնվում են ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության, Արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունները:
Հավաքի մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ փողոցող երթով շարվեցին դեպի Հանրապետության հրապարակ և ճանապարհին որոշեցին շրջափակել նախարարությունների շենքը:
Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով դիմեց նախարարությունների աշխատակիցներին և կոչ արեց ժամը19:00-ին մասնակցել հանրահավաքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում