Վահան Հովհաննիսյան. Ազատ Հայաստանն առաջին հերթին սկսվում է ազատ քվեարկությունից

ՀՅԴ հրավիրած այսօրվա հանրահավաքին ելույթ է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Ըստ tert.am-ի, Հովհաննիսյանն ասել է, որ այսօր այն թիմը, որն ունի գործող քաղաքապետը, կարող է գնալ ընտրության ու հաղթել միայն խարդախության ճանապարհով: Նա նշեց, որ իշխող կուսակցությունն իր ցուցակով աշխատում է ցույց տալ այն կերպարները, որ կազմում են իր թիմը:

«Մենք այս առումով այնքան հանգիստ ենք, այնքան արդար ենք, այնքան ինքնավստահ, որ դուք ինքներդ կարող եք տեսնել: Ներկայացրեցինք ցուցակի առաջին եռյակին, բայց եթե շարունակենք ազգանունների ընթերցումը, կտեսնենք, որ բոլորը նույն տեսակի մարդիկ են՝ կարգին, պարկեշտ՝ ո՛չ իրենց, ո՛չ կուսակցության, ո՛չ էլ Երևանը երբեք չխայտառակած մարդիկ են»,– ասել է նա:

Խոսնակն ընդգծել է, որ ազատ Հայաստանն առաջին հերթին սկսվում է ազատ քվեարկությունից: Նա ընդգծել է, որ իրականում ընտրախցիկում ոչ մեկ չի կարող վերահսկողություն իրականացնել ընտրողի վրա, ոչ էլ որևէ ճնշում:

Վահան Հովհաննիսյանն ընդգծել է նաեւ, որ իրականում Երևանում ոչ ոք չի կարող որևէ մեկին պարտադրել այսպես կամ այնպես վարվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում