Գյումրիում փորձում են կանխել վենդետայի մոլեգնումը

«Հրապարակը» գրում է, թե Գյումրու կրիմինալի դեմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Երեկ ՀՀ երկրորդ քաղաք էր մեկնել փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերեւս Աֆյանը սուր գոտում հայտնվելու ճիգերով կփորձի փրկվել հնարավոր պաշտոնանկությունից:

Աֆյանը գնացել էր ուսումնասիրելու տեղի ոստիկանության պայքարի ընթացքն ու հասարակական կարգի պահպանման արդյունքները: Այս բարձրագոչ այցերով ու միջոցառումներով ոստիկանական վերին էշելոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը: Մարտուն Գրիգորյանին ու նրա հորը՝ Գյումրիում հայտնի հեղինակություն Կամո Գրիգորյանին, ինչպես նաեւ նրանց հակառակորդ Ղուկասյաններին խիստ զգուշացվել է հանդարտվել, բայց, ապահովությունից ելնելով, շարունակում են նաեւ հսկել:

Տեղի իրավապահները, մասնավորապես Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանը, այդ գործում թերացել են, քանի որ դեռեւս Լոռվա դատախազ աշխատելու ժամանակներից Շահբազյանը մտերմություն է արել Կամո Գրիգորյանի հետ: Ըստ վանաձորցիների, Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Շահբազյանը Վանաձորում անգամ համատեղ բիզնես ունեն’ երկու խաղատուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում