Լուկաշենկոն կմասնակցի՞ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կատարելու է իր ընտանիքի միջոցներով կառուցած Ս. Հովհաննես եկեղեցու բացումը։

Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» տեղեկություններով՝ նույն օրն իսկ տեղի է ունենալու Երեւան-Սեւան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հարեւանությամբ նոր կառուցված հսկայական «Փարավոն» հանգստյան, խաղատնային եւ զվարճանքների կենտրոնի բացումը, որը ներառում է նախկինում եղած «Շանգրի Լա» խաղատունը, «Կեմպինսկի» նորակառույց հյուրանոցային համալիրը։ Որոշ տեղեկություններով՝ եկեղեցու բացմանը Ծառուկյանը հրավիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Դեռ հայտնի չէ՝ վերջինս կգա՞ Հայատան, թե՞ ոչ։ Մեզ հայտնի է դարձել, որ ԲՀԿ ղեկավարը հրավիրել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Վերջինս, սակայն, հրաժարվել է գալ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում