Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր
19/04/2018 19:13

Նմանատիպ
Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից,
Նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկել են տարբեր՝ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի, գիտության բնագավառներում փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում