«Արմավիայի» «վերակենդանացումը» Հայաստանի տնտեսության համար ծանր հետեւանքներ կունենա

«Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնումն ավելի է վատթարացնելու Հայաստանի ավիափոխադրումների ոլորտը՝ տնտեսության համար բազմաթիվ բացասական հետեւանքներով հանդերձ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.

««Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» եւ ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» փաթեթը, որ «Արմավիան» ներկայացրել է Հանրային խորհրդին եւ կառավարությանը, հսկայական արտոնություններ է ենթադրում ընկերության համար։ Օրինակ՝ «Արմավիան» ուզում է, որ 30 տոկոս զեղչ սահմանվի իր կողմից «Զվարթնոց» օդանավակայանից օգտվելու եւ վարձակալվող տարածքների համար…

Երկար տարիներ գործելով մոնոպոլ, արտոնյալ պայմաններում, «Արմավիան» աննախադեպ ապաշնորհ մենեջմենթ ուներ ու մատուցում էր ծայրաստիճան անորակ ծառայություններ։ Օրինակ՝ ընկերությունը շատ հանգիստ կարող էր հետաձգել թռիչքը՝ պատճառաբանելով, թե ինքնաթիռը կիսադատարկ է։

Այժմ, ստանալով էլ ավելի լայն արտոնություններ, կասկած չկա, որ այս ընկերությունն էլ ավելի անորակ ու թանկ ծառայություններ կմատուցի…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում