ԵՊՀ-ում նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ՝ նախկին 300 հազարի փոխարեն

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, գալիք ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում բարձրանալու է ուսման վարձավճարների չափը: Այդպիսով, նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ’ նախկին 300 հազար դրամի փոխարեն: Տարբեր մասնագիտությունների դեպքում ուսման վարձը կավելանա 20-100 հազար դրամի չափով:

ԵՊՀ ամենաթանկ մասնագիտության’ իրավագիտության վարձավճարը, 700 հազար դրամի փոխարեն’ նոր ուսումնական տարվանից կլինի 800 հազար դրամ: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների ուսման վարձի չափը չի փոխվի: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, մեկնաբանելով վարձավճարների նախատեսվող բարձրացումը, ասել է, որ այդ ճանապարհով բարձրացվելու են աշխատավարձերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում