Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք

Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցներից մեկը Երևանի Արշակունյաց պողոտայում շրջեց իր մեքենան փողոցի լայնությամբ և հրաժարվեց շարժվել:
Ճանապարհային ոստիկանության ծառայողները ժամանեցին դեպքի վայր և վարորդին զգուշացրեցին, որ մեքենան դուրս կբերեն հատուկ միջոցներով:
Սակայն վարորդի ակցիային միացավ մի նոր ավտոմեքենա, որը նույնպես, երթևեկելով պողոտայով, շրջեց իր մեքենան հորիզոնական դիրքով ու կայանեց:
Ոստիկանության ծառայողները երկու ավտոքարշակ բերեցին և դրանց օգնությամբ մեքենաները տարան տուգանային հրապարակ: Այդ պահին շրջվեց երրորդ մեքենան եւ նույն հորիզոնական դիրքով փակեց փողոցը: Ոստիկանական ծառայողներին հաջողվեց մտնել մեքենայի խցիկ և վարորդին դուրս բերել մեքենայից, ում ինքնազգացողությունը վատացավ, և նա ուշագնաց եղավ:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կայանած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը, կամ կայանման կանոնների խախտումը (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին, ՀՀ օրենք, 18-րդ հոդված, մաս 3):
Հետևեք մեզ նաև Telegram-ում