Թուրք ժողովրդին ուղղված ծանր վիրավորանք Հռոմի Պապից

Օրերս վերահրատարակվել է ներկայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Արգենտինայի գլխավոր փաբբի Աբրահամ Սկորկայի համահեղինակությամբ 2010-ին տպագրված «Երկնքում և երկրում» գիրքը, որտեղ խոսվում է այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են աբորտը, աթեիզմը, կապիտալիզմը, կրոնը, Հրեական ողջակիզումը:

Գրքի «Կրոններ» բաժնում Պապը գրել է. «20-րդ դարում իրենց աստվածներ համարողները հիմնահատակ կործանել են գյուղական բնակավայրերը: Թուրքերը դա արել են հայերի, նացիստները հրեաների, ստալինյան կոմունիստներն ուկրաինացիների նկատմամբ: Մարդկանց սպանելու համար օգտագործել են աստվածային թեմաների մեկնաբանություններ»: Պապը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ մեծ տերությունները «ձեռքերը լվանալով», մի կողմ քաշված` անտարբեր դիտել են:

Այս գրքի վերահրապարակումը թուրքական մամուլում դիտվել է որպես թուրք ժողովրդի դեմ ուղղված ծանր վիրավորանք: Լրատվամիջոցներին անհանգստացրել է հատկապես այն հանգամանքը, որ Պապը Հայոց ցեղասպանությունը համեմատել է հրեականի’ Հոլոքոսթի, իսկ թուրքերին’ նացիստների հետ:

Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում