Տարոն Մարգարյանը քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի
05/05/2013 12:24
Նմանատիպ
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը կատարեց իր ընտրությունը 1/17 ընտրատեղամասում:
Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը, Մարգարյանը քվեարկելու էր եկել կնոջ և երեք երեխաների հետ միասին: Լրագրողներին տրված կարճ հարցազրույցում գործող քաղաքապետը նշել է, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի: Նա ասել է, որ ընտրությունների օրը պատրաստվում է ընտանիքի հետ անցկացնել և սպասելու է ընտրությունների արդյունքներին: Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի թանաքների անհետանալու փաստը, Տարոն Մարգարյանը հորդորեց դիմել ԿԸՀ և սպասել նրանց պարզաբանումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում