ԲՀԿ-ն երթուղայիններով մարդկանց բերում է ընտրության
05/05/2013 14:02
Նմանատիպ
ԲՀԿ-ն երթուղայիններով և տաքսիներով մարդկանց բերում է Դավիթաշենի 5/08 ընտրատեղամաս ընտրության:Այս մասին գրում է 1in.am-ը: 5/08 ընտրատեղամասում գրանցվել է կրկնակի քվեարկության դեպք:
Այս ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամը պարզել է, որ քաղաքացու անձնագրի մեջ արդեն իսկ դրված է եղել քվեարկության կնիքը, իսկ իշխանական անդամները պնդում են, որ քվեաթերթիկը չի գցվել քվեատուփ: Այժմ ոստիկանությունը տեղում փորձում է պարզել, թե ինչպես է երկու կնիք հայտնվել քաղաքացու անձնագրի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում