Շառլ Ազնավուրն արժանացել է Ճապոնիայի կառավարության Ծագող արևի շքանշանին

Շառլ Ազնավուրն արժանացել է Ճապոնիայի կառավարության Ծագող արևի շքանշանին

2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արևի շքանշանին:

Պրն. Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության մամուլի հաղորդագրություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում