Մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ
01/05/2018 12:04
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Գրանցվել է 102 պատգամավոր:
Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում