ԲՀԿ ներկայացուցիչները լարվածություն են ստեղծում

«ԲՀԿ ներկայացուցիչները փորձեցին ճնշում գործադրել: Իրենց թվում էր, թե ես էի հրահրողը, բայց իրենք էին լարվածություն ստեղծում: Նրանք իրավունք չունեին ընտրատեղամասում գտնվել ու խոչընդոտել քվեարկության ընթացքը: Ստիպված եղա դիմել ոստիկանության օգնությանը: Նրանք դուրս հրավիրեցին այդ մարդկանց, և ամեն ինչ հարթվեց: Մնացած հարցերում ամեն ինչ նորմալ է ընթանում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 6/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսիկ Միքայելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ օրվա ընթացքում ընտրողների հոսքը ընտրատեղամաս բավական ակտիվ է եղել: «Արդեն քվեարկությանը մասնակցել է մոտ 1100 ընտրող, իսկ ցուցակներում ներգրավված են 1934-ը»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում