ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը
Նմանատիպ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ներկայացնել հաղորդումները ընտրախախտումների մասին եւ տալ դրանց պարզաբանումները: Այսպես, ըստ 17:30-ի տվյալների, արձանագրվել է 61 ընտրախախտում, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում ընտրակաշառքների մասին ահազանգերը, կուտակումներն ընտրատեղամասերի մոտ, վստահված անձանց աշխատանքներին խոչընդոտելը:
«2/08 տեղամասում (Նոր Նորքի 4-րդ զանգված) ընտրելու եկած բնակիչը հայտնաբերել է, որ իրենց բնակարանի վրա հաշվառված են մարդիկ, որոնց չի ճանաչում: Օպերատիվ արձագանքման խումբը և «Հայկական Ժամանակի» լրագրողը մեկնել են տեղամաս: «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձի
խնդրանքով քաղքացին սպասում է օպերատիվ արձագանքմանխմբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը»:
ԿԸՀ-ն այսպես է պատասխանում ընտրախախտման մասին այս հրապարակմանը. «ԸՕ-ով սահմանված
կանոնակարգումների համաձայն ընտրողների ցուցակները կազմում և վարում է լիազոր մարմինը: Ընտրողների ցուցակները ԸՕ-ով սահմանված կարգով հրապարակայնացված են եղել:
Ընտրողների ցուցակում տեղ գտած անճշտությունները (այդթվում’ դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու կարգը և պայմանները բազմիցս պարզաբանվել են»:
ԿԸՀ-ն պարզաբանում եւ բացատրություն է ներկայացնում ընտրախախտման յուրաքանչյուր արձանագրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում