Հարուցվել է երկրորդ քրեական գործը

Թիվ 11/32 ընտրատեղամասում ընտրողի մոտ հայտնաբերվել է երկու ծրար՝ մեկական քվեարկած քվեաթերթիկով, մեկից ավելի անգամ քվեարկելը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով՝ Մեկից ավելի անգամ կամ ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ: Կատարվում է քննություն, որի շրջանակում հանձնարարվել է պարզել նաև, թե ինչպես են 2 ծրարով 2 քվեաթերթիկները հայտնվել ընտրողի մոտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում