Ոստիկանությունը 19:30-ի դրությամբ ստացել է ընտրախախտումների մասին 63 հաղորդում. դեպքերը քննվում են
05/05/2013 19:52
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների դեպքերով
ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ տեղեկատվություն 05.05.2013 թ. ժամը 19.30-ի դրությամբ:
Եւ այսպես, մինչեւ նշված ժամանակը ոստիկանությունն ստացել է ընտրախախտման 63 հաղորդագրություն:
Ընտրակաշառքների, ճնշումների, ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների եւ այլ ընտրախախտումների մասին հաղորդումները քննվում են ոստիկանության կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում