Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն

ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվել են Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, մայիսի 5-ին կայացած ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն: Իշխող կուսակցությունը ստացել է քվեների 55,89%-ը: Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է (23,07%): Ընտրությունների արդյունքում ավագանու անցողիկ շեմը հաղթահարել է նաև «Բարև Երևան» դաշինքը (8,48%):

ՀԱԿ-ը (4,39%), ՀՅԴ-ն (3,80%), ՕԵԿ-ն (3,73%) ու «Առաքելություն» (0,64%) կուսակցությունները ձախողել են, ինչի պատճառով նրանք մայրաքաղաքի ավագանիում ներկայացուցիչներ չեն ունենա:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 437 հազար 21 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը,

Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է 49 հազար 954 ընտրող կամ ընտրողների 61,20 տոկոսը
Ավան-ում’ 22 հազար 459 ընտրող կամ ընտրողների 59,32տոկոսը
Արաբկիրում’ 49 հազար 526 ընտրող կամ ընտրողների 52,83 տոկոսը
Դավթաշենում’ 16 հազար 923 ընտրող կամ ընտրողների 54,3 տոկոսը
Էրեբունիում’ 46 հազար 337 ընտրող կամ 50,96 ընտրողների տոկոսը
Կենտրոնում’ 44 հազար 471 ընտրող կամ ընտրողների 47,79 տոկոսը
Մալաթիա-Սեբաստիայում’ 46 հազար 278 ընտրող կամ ընտրողների 44,9 տոկոս
Նոր Նորքում’53 հազար 665 ընտրող կամ ընտրողների 54,72 տոկոսը
Նորք-Մարաշում’ 6308 ընտրող կամ ընտրողների 62,33 տոկոսը
Նուբարաշենում’ 4669 ընտրող կամ ընտրողների 59,95 տոկոսը
Շենգավիթում’ 66 հազար 750 ընտրող կամ ընտրողների 59,49 տոկոսը
Քանաքեռ-Զեյթունում’ 29 հազար 681 ընտրող կամ ընտրողների 52,22 տոկոսը:

Հիշեցնենք, որ Երևանում գրանցված է 816 հազար 475 ընտրող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում