Արմեն Մարտիրոսյանը սպասում է` փրփուրը նստի

Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն դեռ գնահատականներ չի տալիս ընտրական գործընթացին:

Նա ասաց, որ լավ է, ընտրողներից նեղացած չէ, առավոտից աշխատանքի է:
«Ընդհանրապես մի բառ ընտրությունների մասին ժամը 8-ից հետո չեմ ասել: Համ հանգստանամ, համ էլ փրփուրը նստի, տեսնեմ ինչ կա տակը»,-Panorama.am-ին ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն քիչ առաջ ամփոփեց երեկ կայացած քվեարկության նախնական արդյունքներ: Ըստ որի, Երևանի ավագանիում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ’ ՀՀԿ-ն, ով ստացել է ձայների 55.89 տոկոսը, ԲՀԿ-ն’ 23.07 տոկոսը և «Բարև Երևան» դաշինքը’ 8.48 տոկոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում