«Բարև Երևան»-ը կդիմի դատարան

Գնահատելով ընտրությունների ընթացքը` «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյան ասաց, որ ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, որոնցով «Բարև Երևան» դաշինքը մտադիր է դիմել իրավապահ մարմիններին’ մի շարք ընտրատեղամասերում պահանջելով քվեների վերահաշվարկ:

Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Արդեն վախենում եմ «աննախադեպ» բառից, որովհետև ամեն անգամ իշխանությունները զարմացնում են իրենց ցինիզմով և խախտումներ իրականացնելու մեծ մոլուցքով»,- ասաց խոսնակը:

Միաժամանակ’ Խուրշուդյանը բարձր գնահատեց «Բարև Երևան»-ի շանսերը’ նշելով, որ դաշինքի անդամները, վստահված անձինք, ինչպես նաև ոչ իշխանական ուժերի մյուս ներկայացուցիչները բավական աշխույժ պայքար են մղում ընտրախախտումների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում