Ընտարխախտումները կստանան համապատասխան արձագանք. Ա. Զաքարյան

Երեւանի ավագանու ընտրություններն անցել են կազմակերպված եւ օրենսդրության պահանջներին համապատասխան: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը: Պատգամավորը նշեց, որ ընտրությունների օրը Աջափնյակի տարածքում է անցկացրել: «Ընտրություններն անցել են բավական հանգիստ, կազմակերպված, ընտրության բոլոր մասնակիցների համար հավասար իրավունքներով, ընտրական հանձնաժողովներn աշխատել են բավական օրինաչափ՝ ընտրական իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան»,- ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ գրանցված միջադեպերին’ պատգամավորն ասաց, որ ժամանակի ընթացքում համապատասխան արձագանք կլինի դրանց:

Ըստ ԿԸՀ-ի` Երևանի ավագանիում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ’ ՀՀԿ-ն, ով ստացել է ձայների 55.89 տոկոսը, ԲՀԿ-ն’ 23.07 տոկոսը և «Բարև Երևան» դաշինքը’ 8.48 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում