ՀՅԴ-ն դեռ չի մեկնաբանում

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը նախորդ օրվա քվեարկության ու դրա արդյունքների մասին գնահատական կտա այսօրվա ընթացքում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ այս պահին այլ բան ասել չի ցանկանում:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն ստացել է ձայների 3.79 տոկոսը:

Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, Երևանի ավագանիում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ’ ՀՀԿ-ն, ով ստացել է ձայների 55.89 տոկոսը, ԲՀԿ-ն’ 23.07 տոկոսը և «Բարև Երևան» դաշինքը’ 8.48 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում