«Բարև Երևանը» ավելի տխրահռչակ է, քան «Օրինաց երկիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»

Կարծես թե «Բարև Երևանն» արդեն ավագանիում է… Խե՜ղճ Երևան ու խե՜ղճ երևանցիներ… Բացի Անահիտ Բախշյանից, Ստյոպա Սաֆարյանից, մեկ էլ միայն ջահելական եռանդ ունեցող Դավիթ Սանասարյանից’ մնացածը Թումանյանի «Սուտլիկ որսկանի» անշենլիք գյուղի պառավներին են հիշեցնում… Բայց երևի դա չէ կարևորը, այլ այն, որ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում կունենանք արդեն Արա Աբրահամյանի հետքը’ «Նոր Հաայստան» անունով, իսկ 2018-ի նախագահական ընտրությունների ֆավորիտն էլ կլինի Արա Աբրահամյանը’ իր կողմից հովանավորվող թեկնածուով…

Այսինքն՝ համաժողովրդական բռնկումը Րաֆֆի Հովհաննիսյանը, իշխանությունների թելադրանքով, տարավ դեպի անկում և ապահովեց 2017-ի և 2018-ի ընտրություններում իշխանությունների վերարտադրման մեխանիզմների առկայությունը…

Դե թող հիմա «Բարև Երևանը» գոռա, թե ինքն ընդդիմություն է: Բնավ, ընդդիմություն չէ, առավել տխրահռչակ է, քան «Օրինաց երկիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»: Բայց մի բանով ուրախ եմ, որ սրճարաններում պարապ-սարապ նստող մի քանի հոգի, Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ ընկերուհու ամուսինն ու էլի մի քանիսը հիմա գոնե ձևականորեն կզբաղվեն քաղաքի խնդիրներով…

Այս մասին գրել է թատերագետ, գրող Լևոն Մութաֆյանըը իր ֆեյսբուքյան էջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում