ԵԽ դիտորդներ.Այս տարի արդեն գրանցվել են դրական տեղաշարժեր

«Երեկ տեղական և շրջանային մարմիններրի կոնգրեսը միակն էր, որ դիտորդական առաքելություն կատարեց մինչև վերջ: Ընդհանուր առմամբ տասներեք ընտրական տեղամասերից հարյուր ընտրատեղամսում մեր դիտորդները ներկա էին բացման արարողությունից մինչև փակումը և մինչև քվեների հաշվումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը:

Նրա խոսքով` Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով՝ Հայաստանը ընդունեց, որ հարգելու է արժեքները, որ գոյություն ունեն Եվրոպայի խորհրդում, հատկապես հարգելու է ընտրական իրավունքը: Դա է պատճառը, որ Եվրոպական երկրների տասներկու անդամեր հրավիրվել են Երևան, որպեսզի ներկա լինեն ավագանու ընտրություններին և դիտրդական առաքելություն անցկացնեն:

Նախքան դիտարկան արդյունքերը ներկայացնելը, նա խոսեց մայիսի մեկից սկսած իրենց դիտարկումների մասին, որի շրջանակներում հանդիպել են Հայաստանի դիվանանգիտական կորպուսի, ԿԸՀ-ի, ԶԼՄ-ների, թեկնածուների, կառավարության ներկայացուցիչների հետ: Դիտարկումները ներառում էին մի շարք խնդիրներ՝ այն քաղաքացիների մասին, ովքեր չեն բնակվում Երևանում, բայց ընտրողների ցուցակում են.«Մենք հավատում ենք, որ այս խնդրին պետք է անդրադառնանք, որպեսզի կարողանանք խուսափել տեղական մակարդակի հարցի չարաշահումից: Մենք որոշ հաղորդագրություններ ստացանք, որոնց հանդեպ ճնշումներ են գործադրվել, որպեսզի քվեարկեն: Այս առումով մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, որպեսզի կարողանանք ապահովել ազատ մթնոլորտ և առանց գումարի քվեարկություն»:

Բանախոսն արձանագրեց, որ այս տարի արդեն գրանցվել են դրական տեղաշարժեր: ՀՀ նոր ընտրական օրենսգիրըքը անցում է կատարել կուսակցականից ոչ կուսակցական մոդելի, որին նպաստել է նաև ԿԸՀ-ի ձևավորումը: Որոշակի առաջընթաց է գրանցվել զսպումների, ԶԼՄ-ների հանդեպ բռնությունների բնագավառում:

Բացառությամբ մի քանի միջադեպերի՝ քվեարկությունն իրականացվում էր խաղաղ և կանոնավոր ձևով, ընտրությունները տեխնիկապես հագեցված էին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում