Վիգեն Սարգսյան. «Երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր միջոցներով»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լրազորությունները վայր դնելու մասին հայտարարած Վիգեն Սարգսյանը վերահաստատեց իր հայտարարությունը, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում: Լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ կպաշտոնավարի մինչ նոր նախարարի նշանակումը: «Ես հայտարարել եմ ու նորից պետք է կրկնեմ, որ անթույլատրելի եմ համարում նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար»,-ասաց նա:
Նա հավելեց, որ ցանկացած նախարար վարձու աշխատող չէ, այն քաղաքական պաշտոն է, որտեղ թիմի, միասնության և խորը վստահության խնդիր է դրված: «Արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե չունես համախոհների թիմ և եթե նույն խնդրին չես ծառայում: Անհնար եմ համարում այս աշխատանքը շարունակելը: Բայց նաև բացառվում է, որ որևէ ձևով ինքնամեկուսացվում եմ այս գործընթացներից: Երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր միջոցներով, պաշտոնը դրանցից մեկն է միայն»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Մայիսին 8-ին Վիգեն Սարգսյանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին և ուղերձ հղել զինծառայողներին, վետերաններին ու կուրսանտներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում