Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին. Սոս Գիմիշյան

«Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների անցկացումն’ այսպիսի կարծիք հայտնեց «Համայնքների ֆինանսիստների միավորման» անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Գիմիշյանը ասել է նաև, որ հասարակությունը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրությունների ժամանակ վճռական քայլ կատարեց և տեսավ, որ առանձնակի տրամադրված ուժեր ընդդիմության համախմբման վճիռ կայացնելու փաստով չկան ու ավելի հիասթափված մոտեցավ այս ընտրություններին, ավելի քիչ կարևորեց դրանք, դրա համար էլ արդյունքներն այսպիսին են:

Գիմիշյանը ԲՀԿ-ին համարեց իշխանություն մի մաս, այնինչ այդ ուժն իրեն այլընտրանք է համարում, այս դիտարկմանը նա այսպես պատասխանեց. «Այդպիսի բան գոյություն չունի: Իրենք երբեք չեն ասել, թե ընդդիմություն են, ՀԱԿ-ից բացի, ոչ ոք նրանց ընդդիմություն չի համարում: Իսկ մյուս բնորոշումները այընտրանք և այլն, մանկական խաղեր են: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իշխանության հետ եղել և մնում է ու չի էլ կարող ընդդիմություն դառնալ: Հենց ԲՀԿ-ն ցանկանա դառնալ ընդդիմություն, այդպիսի քաղաքական ուժ Հայաստանում չի լինի և երբեք չի հավաքի ոչ 20, ոչ էլ 30 տոկոս»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում