Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ու Արթուր Վանեցյանին ներկայացրել է Ոստիկանության և ԱԱԾ աշխատակազմերին
11/05/2018 11:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմերին է ներկայացրել նոր ղեկավարներին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:
Մայիսի 10-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ, իսկ Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
«Տեղյակ եմ, որ սոցիալական ցանցերում Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանության պետի պաշտոնում որոշակի հարցեր է առաջացրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր ավելի ուշ առանձին կանդրադառնա այդ հարցին:
Փաշինյանը Կառավարության շենքում է, ուր առաջին անգամ վարում է ՀՀ կառավարության նիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում