Ստյոպա Սաֆարյանը` քիչ ձայն հավաքելու պատճառների մասին

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյան այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին հայտարարեց, որ  որ իրենք պահանջելու են վերահաշվարկի իրականացում մի քանի հարյուր տեղամասերում:

Սաֆարյանի խոսքով` «ՀՀԿ-ն ուղղակի այդքան ձայն չէր կարող հավաքել, ՀՀԿ-ի օգտին քվեարկել են գյուղից բերված մարդիկ»: Սաֆարյանը նշեց, որ շատերը շփոթության մեջ են ընկել, երբ քվեաթերթիկներում չեն գտել «Ժառանգություն» անունը, իսկ «Բարեւ Երեւանը» անծանոթ է թվացել ընտրողներին:

Պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք կունենային, եթե ցուցակը գլխավորեր ոչ թե Արմեն Մարտիրոսյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, Սաֆարյանը պատասխանեց. «Մարդիկ կասեին’ մենք քեզ նախագահ ենք պատկերացնում, իսկ դու գնում ես գյուղապետ աշխատես Սերժ Սարգսյանի մոտ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում