Ուրախ եմ, որ կեղծ ընդդիմությունը չանցավ

«Ես ուրախ եմ, որ կեղծ ընդդիմությունը չանցավ:
Ափսոս, որ «Բարև Երևան»-ն ավելի շատ չհավաքեց: Բայց դա էլ, թերևս, օրինաչափ էր»,- HayNews.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Դիտարկմանը’ փաստորեն օրինաչա՞փ էր Հանրապետական կուսակցության հաղթանակը, որոշ ուժերի կարծիքով, մասնավորապես’ ՀԱԿ-ի, Երևանի ավագանու ընտրություններն արձանագրված խախտումներով գերազանցեցին նախագահական ընտրություններին, ՀԱԿ դաշինքի անդամն ակնարկեց, թե, երբ հասարակությունն ընդդիմության հետ կապված լուրջ հույսեր չի կապում, ստիպված տրվում է վարչական ռեսուրսին:

Հակադարձմանը’ Դաշնակցությունը ընտրություններից առաջ բազմիցս նշել է, որ իշխանությանը հեշտ կլինի հաղթել, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնվեր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեր միասնական ցուցակով, որը հենց ինքն էլ պետք է գլխավորեր: Ըստ այդմ’ «Ժառանգության» մեղքը պե՞տք է տեսնել ընդդիմության պարտության հարցում, Սոս Գիմիշյանն արձագանքեց. «Գուցե Րաֆֆին էլ իր պահանջն է դրել, դե թող ընդունեին: Հիմա, եթե իրենց նախապայմանը չի ընդունվել, պիտի ասեն, որ… ոչ, առհասարակ, նախապայմաններով չպետք է խոսել: Այ, հենց սա էլ դառնում է պատճառ»:

Իսկ, թե ի՞նչ դասեր պետք է քաղեն պարտված ոչ իշխանական ուժերը, «Քրիստոնեա- դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահը զերծ մնաց խորհուրդներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում