ԵԱՀԿ պաշտոնյա. «Արցախյան հիմնախնդիրը տարածաշրջանային կարեւոր գործոններից է»
06/05/2013 21:01
Նմանատիպ
«ԵԱՀԿ-ն մեծացնում է Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ ջանքերը և պահում է հարցն ուշադրության կենտրոնում», Ադրբեջանի Խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժաո Սոարեշը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Սոարեշը նշել է, որ Արցախյան հիմնախնդիրը տարածաշրջանային կարեւոր գործոններից է, որը պետք է շուտափույթ լուծվի, ինչի ուղղությամբ էլ ԵԱՀԿ-ն տանում է անհրաժեշտ աշխատանք:
Ինչպես նա նշեց’ ԵԱՀԿ ԽՎ համապատասխան կառույցի կոմից կարեւոր գորձողություններ են ձեռնարկվել:
Միաժամանակ քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում