Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» գերխոշոր մրցաշարին
15/05/2018 11:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող գերխոշոր մրցաշարին:
Այս տարվա մրցաշարի 10 մասնակիցների թվում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 27-ին, իսկ անդրանիկ տուրը կմեկնարկի մայիսի 28-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում