Ռոբերտ Մակարյանը նոր կառավարության կազմում շատ երիտասարդների առկայությունը խնդիր չի համարում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը որևէ խնդիր չի տեսնում, որ նոր ձևավորված կառավարության կազմում շատ են երիտասարդ կադրերը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մակարյանն ընդգծեց, որ ինքը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 28 տարեկան հասակում և որևէ խնդիր չի տեսնում: «Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանության պայմաններում երիտասարդները կարող են շատ լավ կատարել իրենց աշխատանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:
Հարցին, թե շարունակելո՞ւ է աշխատանքը գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում, Մակարյանը պատասխանեց. «Մենք երեկվանից աշխատում ենք: Այս պահին աշխատում ենք կառավարության ծրագրի վրա, որն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը»:
Ռոբերտ Մակարյանն ընդգծեց, որ նոր նախարարի կողմից իրեն ուղղված ուղղակի կամ անուղղակի ակնարկ հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ չի եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում