ՀՀԿ-ական պատգամավորը ոստիկանապետի պաշտոնում Օսիպյանի աշխատանքը գնահատելու համար ժամանակ է խնդրում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը ժամանակ է խնդրում նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի աշխատանքը գնահատելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արթուր Գևորգյանն ընդգծեց, որ դեմ չէ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, իսկ նրա աշխատանքը գնահատելու համար ժամանակ է պետք:
«Ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խաղաղ է, նորմալ է: Տանք ժամանակ, ժամանակը ցույց կտա: Նոր կառավարություն է ձևավորվել, ես ուզում եմ, որպեսզի նրանք հաջողեն և լավ աշխատեն»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանից, ով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է հիմա զբաղվում Վլադիմիր Գասպարյանը: Գևորգյանը պատասխանեց, որ վայելում է իր հանգիստը: Հարցին` ծանր չի՞ տարել պաշտոնանկությունը, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել պարոն Գասպարյանին և չեմ կարծում, որ ծանր կտանի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում