Նոյի աղավնին
13/05/2018 15:10
Նմանատիպ
Ճախրում է ազատ ճերմակ աղավնին,
Եվ լողում ասես ամպերում լազուր,
Երկինքն է դողում նրա ճախրանքից,
Քնքուշ օրորը փարվում է լույսին:
Անթիվ հավքերը՝ ծառերին թառած,
Տրվել են նրա լուսե ճախրանքին,
Եվ չեն հասկանում՝ ինչո՞ւ միայն Նա՜
Կոչվում է “Նոյի ճերմակ աղավնի”:
Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում