Կրթության վարչության պետը արդարացնո՞ւմ է ծնողին ծեծած տնօրենին

Երեկ «Ժողովուրդը» փորձել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանից հետաքրքրվել, թե արդյոք վերջինս զեկուցե՞լ է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի կողմից 8-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկին’Նատալյա Սարգսյանին ծեծի ենթարկելու մասին: Եթե այո, ապա ինչպե՞ս է արձագանքել Տ. Մարգարյանը:

«Իսկ դուք ո՞նց եք կարծում, ինչպե՞ս պետք է հասցնեի, արդյոք կարո՞ղ էի հասցրած լինել, և առհասարակ, երկուշաբթին էլ ծանր աշխատանքային օր է, վաղը կհասցնեմ զեկուցել»,-տարակուսեց տիկին Սողոմոնյանը, որն անձամբ էր վստահեցրել, որ դեռ ուրբաթ օրը պետք է զեկուցեր Տ. Մարգարյանին դպրոցի տնօրենի վարքի մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սողոմոնյանը նաև իր անձնական կարծիքն է հայտնել, թե ինչ է նա մտածում միջադեպի կապակցությամբ. «Ես գտնում եմ, որ դպրոցի տնօրենը կարգուկանոն է պահանջում, և դպրոցի ցանկացած աշխատող և աշակերտ պարտավոր է ենթարկվել դպրոցի ներքին կարգուկանոնին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում