ՀԱԿ-ը վերահաշվարկի ու արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ԿԸՀ

Հայ Ազգային կոնգրեսը դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով’ մի շարք ընտրատեղամասերում Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքների վերահաշվարկ կատարելու և որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

 ՀԱԿ-ը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները դեռ վերագնահատվում են, ուստի միայն հաշվառումից և հստակ ուսումնասիրությունից հետո հստակ կհայտարարեն, թե ավելի կոնկրետ որ ընտրատեղամասերի արդյունքներն են վիճարկելու:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կարող էին դիմել մինչեւ մայիսի 6-ի ժամը 18.00-ը:

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ն ստացել է 40 տոկոսից ավելի ձայն, եւ Երեւանի 65 տեղանոց ավագանիում տեղերի բացարձակ մեծամասնությունը կտրվի քաղաքական այդ ուժին: Ավագանիում տեղեր կունենան նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը եւ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը: Ընտրությունների վերաբերյալ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում