ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը կառավարության նիստի օրակարգում է
17/05/2018 11:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը: Այդ մասին նիստից սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկում եմ ևս երկու հարց ընդգրկել օրակարգում՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակման հարցը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում