Տիգրան Սարգսյանն այսօր կներկայացնի կառավարության կազմը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 7-ին’ ժամը 20:00-ին գործադիր մարմնի նիստ կանցկացնի, որին կհետեւի խորհրդի նիստը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ խորհրդի նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի կառավարության կազմը: «Նիստի ընթացքում կքննարկվեն նաեւ կուսակցական հարցեր, ինչպես նաեւ կլինի Երեւանի ավագանու ընտրությունների ամփոփում»,-ասաց նա:

Ապրիլի 9-ին’ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո հրաժարական տված ՀՀ կառավարության կազմում վերանշանակվել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Առաջիկա օրերին կնշանակվեն մյուս նախարարները: Մեծ փոփոխություններ կառավարության կազմում չեն ակնկալվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում