Հայաստանը սկսում է ռազմական տեխնիկայի արդիականացման գործընթաց

Ինչպես հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ աղբյուրներին, ՀՀ սկսվում է հրազենային տեխնիկայի և հակաօդային պաշտպանության միջոցների արդիականացման գործընթաց: 

Աղբյուրը  նաև հայտնում է, որ Լեհաստանի հետ համատեղ ձեռնարկությունում սկսվել է T-72 տանկերի վերանորոգում և արդիականացում՝ մինչև РТ-72U մակարդակ: Տանկը կստանա նոր ուժային սարք, վանդակավոր էկրաններ, կբարելավվի դինամիկ պաշտպանությունը: Մեքենան կստանա հետևելու համար շրջանաձև նոր համակարգ՝ 8 տեսախցիկներով, ջերմադիտակային նշանառության և կապի նոր համակարգ: Կբարձրացվի նաև անձնակազմի հարմարավետությունը՝ կներդրվի օդափոխման համակարգ:

Հետևակային մարտական մեքենաները՝ ՀՄՄ-1, ՀՄՄ-2, ևս ամբողջությամբ կվերանորոգվեն և կարդիականացվեն Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկությունում՝ կտեղադրվեն նոր հակատանկային հրթիռներ և 30 մմ ատրճանակներ:

Ըստ աղբյուրի՝ առանձնակի ուշադրություն է դարձվում հակաօդային պաշտպանության միջոցների արդիականացման վրա: Ռուսաստանի հետ սկսվել է С-300ПТ-1 և С-300ПС զինթահրթռիային համալիրների արդիականացում՝ մինչև С-300ПМ մակարդակ: Համալիրի վրա կտեղակայվեն 48Н6Е նոր հրթիռներ՝ 5В55Р հին հրթիռների փոխարեն, ինչը հրթիռների 75 կմ հեռահարությունը կդարձնի մինչև 150 կմ: Նոր ռադիոտեղորոշիչը կապահովի թիրախների բացահայտում մինչև 300 կմ հեռավորության վրա և միաժամանակ 6 թիրախներին հարվածելու հնարավորություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում