«Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքը» կմարի Իրանի բանտերում
07/05/2013 12:14
Նմանատիպ
Իրանի Թավրիզ քաղաքի շրջանային դատարանը «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպության առաջնորդ Լյատիֆ Հասանիին և նրա չորս զինակիցներին 9-ական տարվա ազատազրկման է դատապարտել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը, ադրբեջանցիները մեղավոր են ճանաչվել «ապօրինի խմբավորում ստեղծելու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված քարոզչություն իրականացնելու համար»: Նրանց Մեղադրանքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում