Զ. Թադևոսյան. Մենք հետևողական ենք լինելու այս հարցում

Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքների վերահաշվարկ կատարելու և որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Հայ Ազգային կոնգրեսը դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Aysor.am-ի հետ զրույցում Ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Զոյա Թադևոսյանն ասաց, որ արդեն այսօր Արաբկիրում և Ավանում սկսվել է վերահաշվարկի գործընթացը:

«Մենք հետևողական ենք լինելու այս հարցում»,- եզրափակեց խոսքը Զ. Թադևոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում