Արմեն Մարտիրոսյան. Մենք ակնկալում էինք առնվազն առաջինը լինել

«Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներինասաց. «Մեր ընտրողը, որը բարեհաճ գտնվեց գումարի նկատմամբ, դա եւս փաստ է: Դրական մոտեցում է եղել գումարի նկատմամբ: Բայց արդյոք միայն քաղաքացի՞ն է մեղավոր, իհարկե՝ ոչ»:

Վերջինիս կարծիքով ընտրությունների նման ընթացքի և արդյոնքների համար մեղավոր է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: 

«Ընդդիմությունն է նաեւ մեղավոր: Այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որի արդյունքում քաղաքացին հիասթափվեց»,-ասաց նա:

Այն հարցին, թե ինչ ակնկալիքներով էր «Բարեւ Երեւան» դաշինքը մասնակցում ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանն ասաց`«մենք ակնկալում էինք առնվազն առաջինը լինել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում