Ալիևը և Սաակաշվիլին ներկայացրել են տարածաշրջանային անվտանգության իրենց պատկերացումները

Հարավկովկասյան համաժողովին մասնակցելու նպատակով քառասուն երկրների ավելի քան երկու հարյուր պատվիրակների թվում է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վեջինիս հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, Ալիևը և Սաակաշվիլին քննարկել են երկկողմանի հարաբերություններին, ինչպես նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի շրջանակում կառուցվող Կարս-Ախալքալաք երկաթգծին և նշել, որ այն վճռորոշ նշանակություն ունի երկու երկրների համար: «Երկու երկրների առաջնորդներն ընդգծել են, որ այդ երկաթգիծը Վրաստանն ու Ադրբեջանը կապելու է Եվրոպային, ինչը աշխարհաքաղաքական տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի և տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր երաշխիքներից է»,-ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում