Iphone-ը և Samsung-ը կրկին պատերազմում են (տեսանյութ)
Նմանատիպ
Iphone-ի և Samsung-ի միջև շարունկավում է գովազդային պատերազմները: Samsung-ը սկզբում մեղադրվում էր Iphone-ի հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Այնուհետև կողմերի միջև առճակատում սկսվեց նաև գովազդային ոլորտում:
Այն ժամանակ պայքարն ընթանում էր iPhone 4S և Galaxy S II սմարթֆոնների միջև: Մեկուկես տարի է անցել, սակայն շատ բան չի փոխվել: Օգտատերերն էլի բարդ ընտրության առջև են կանգնած՝ Apple, թե՞ Samsung:
Ընդ որում, Samsung-ը շարունակում է պնդել, որ iPhone-ի օգտին ընտրություն կատարողներն անհույս հետ են մնացել կյանքից: Ավարտական երեկոն անհոգ ժամանց է երիտասարդների և իսկական գլխացավանք ծնողների համար, ովքեր տանջվում ու նյարդայնանում են իրենց հեռախոսների հնացած ֆունկցիաների պատճառով:
Չէ՞ որ iPhone չի կարող ձեռքի մեկ շարժումով զանգեր ընդունել և հաղորդագրությունները ցույց տալ, չի կարող ակնթարթորեն մի շարք նկարներ մի կոլլաժում հավաքել և այն մեկ հպումով մեկ այլ սմարթֆոնի փոխանցել, ինչպես նաև չի հաջողվի զանազան հեռուսատալիքների միանալ:
Որոշ սմարթֆոններ մյուսներից խելացի են, թրենդում լինելու համար Samsung Galaxy S4 է պետք: Սա է նրանց նոր գովազդի կարգախոսը: