Պատվախնդիր կատուն

Պատվախնդիր կատուն

Մարդկանց քթի տակ, ընդարձակ բակում,
Լուսավոր դարում, մեր այս օրերում,
Առնետներն ազատ վխտում են, ապրում:
Կատուներն անգամ նրանցից վախում,
Առնետների մոտ պահակ են դառնում:
Այդպես պատահեց նաև այս անգամ.
Առնետը կատվին այնպես վախեցրեց,
Որ նրան շուտով թիկնապահ կնքեց:
Եվ գոտեպնդված թիկնապահներով,
Անգամ շան ճաշն էր վայելում համով:
Բայց պատվի հարց է… Հրաշք պատահեց,
Ճերմակ մի կատու առնետին բռնեց,
Եվ դատաստանի հրապարակ բերեց.
-Կատուն առնետից ո՞նց կվախենա,
Կամ էլ առնետին թիկնապահ դառնա:
Կյանքի օրենքն է՝ հայտնի ամենքին,
Որ կատուն՝ մարդուն առնետից փրկի:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում