Տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում կազմվել են վարչական արձանագրություններ
Նմանատիպ
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմքենաների կայանման 23 և ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Շարունակվում է հսկողությունը նաև առավոտյան և երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների և ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակցույցով սպասարկման ուղղությամբ:
2013 թվականի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում ավարտվում են թունելային հատվածի ծածկի կառուցման, Իսակովի պողոտայում էլ՝ թռիչքային ուղեանցի բետոնացման աշխատանքները: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերաբերյալ զեկուցվել է, որ շինաշխատանքները լայն թափով շարունակվում են ճանապարհի 2-րդ փուլով նախատեսված հատվածում:
Նոր կառուցվող ավտոճանապարհների արտաքին լուսավորության ապահովման հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է կիրառելով նոր մոտցումներ’ լուսավորությունն իրականացնել լուսադիոդային սարքերի միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում